Սոցիալական մեդիայի գովազդ

Այսօր սոցիալական մեդիա մարքեթինգը համարվում էհաճախորդների ու հետևորդների հետ շփվելու և միաժամանակ ապրանքներ ու ծառայություններ վաճառելու լավագույն միջոցներից մեկը: Սովորեք սոցիալական մեդիա մարքեթինգի և վճարովի գովազդի հիմունքները՝ հիմնված իրական աշխարհի ընկերությունների օրինակների վրա:

 

Այս դասընթացում դուք կսովորեք…

  • Մարքեթինգի և գովազդի ինչ հնարավորություններ են առաջարկում տարբեր սոցիալական մեդիա հարթակները

  • Երբ և ինչպես օգտագործել սոցիալական մեդիայի տարբեր գործիքները (լուսանկար, տեսանյութ, պատմություն, ռիլս, Instagram TV և այլն)

  • Ինչպես ստեղծել վճարովի գովազդ Facebook-ում, Instagram-ում և այլ հարթակներում

  • Ինչպես լավագույնն աշխատել ինֆլուենսերների հետ

Դասընթացի ավարտին…

  1. Դուք կկարողանաք տարբեր գործիքներով օրգանական բովանդակություն ստեղծել ամենահայտնի մեդիա հարթակներում (Facebook, Instagram, TikTok և այլն)

  2. Կկարողանաք պլանավորել, ստեղծել և վարել վճարովի գովազդային արշավներ Facebook-ում, Instagram-ում և այլ հարթակներում

  3. Առնվազն մեկ գովազդային արշավ կներկայացնեք՝ ինֆլուենսերի ներգրավմամբ

  4. Պատրա՞ստ եք պրակտիկա անցնելու կամ աշխատելու որևէ ընկերության մարքեթինգի բաժնում կամ գովազդային գործակալությունում:

Ժամանակացույց

Դասընթացը մեկնարկում է 2022 թվականի սեպտեմբերին։

Դասընթացը բաղկացած է 17 դասից, յուրաքանչյուրը 90 րոպե տևողությամբ։ Դրանցից 12-ը առցանց պարապմունքներ են, իսկ 5-ը՝ անհատական կամ խմբային աշխատանքի։

Դասընթացի արժեքն է 21,000 ֏



Դասընթացի ուսուցիչ

Շուտով կհայտարարենք դասախոսին։ Յուրաքանչյուր դասընթաց կդասավանդվի ոլորտի պրակտիկ մասնագետի կողմից:


Հաճախակի տրվող հարցեր


Previous
Previous

Հոգեբանություն

Next
Next

Դրամական իմացություն