Դրամական իմացություն

Դրամական իմացություն դասընթացը ձեզ տալիս է այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են անձնական կյանքում ֆինանսական իմաստուն քայլեր կատարելու համար: 

Դասերը սովորեցնում են՝ ինչպես ավելի շատ գումար խնայել, ֆինանսապես ավելի ապահով լինել, ներդրումներ կատարել ու շատացնել սեփական դրամը:

 

Այս դասընթացում դուք կսովորեք…

Ինչպես կայացնել ձեզ համար լավագույն ֆինանսական որոշումները և ողջ կյանքի ընթացքում լինել ֆինանսապես ապահով:

Դասընթացի ավարտին…

  1. Կկարողանաք կազմել ձեր նպատակների ցուցակը՝ ըստ SMART համակարգի

  2. Կվերլուծեք ձեր ֆինանսական վիճակը՝ գրի առնելով նախորդ ամսվա եկամուտներն ու ծախսերը, պարտավորություններն ու ակտիվները, ինչպես նաև վեց ամսվա բյուջեն

  3. Դուք կկարողանաք տարբերել լավ վարկը վատից՝ կախված տոկոսադրույքից և ձեր ֆինանսական վիճակից

  4. Կկողմնորոշվեք, ըստ տրված չափանիշների, ինչն է ֆինանսապես ավելի խելամիտ՝ գնել, թե վարձակալել բնակարան

  5. Կտիրապետեք ռազմավարությունների ցանկ կազմելուն՝ ձեր մարդկային կապիտալը բարելավելու և ավելի շատ գումար վաստակելու համար

  6. Կկարողանաք գնահատել այնպիսի ներդրումային միջոցների ռիսկերն ու հնարավորությունները, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը, ավանդները, անշարժ գույքը, կրիպտոարժույթները, ստարտափները և ֆորեքսը

  7. Դուք կգնահատեք ձեր անձնական ռիսկերի հանդուրժողականությունը և արդյունքում կկազմեք անձնական պորտֆոլիոյի բաժանումը

  8. Կկազմեք դրամական իմացության ամենակարևոր սկզբունքների ցանկը, որոնք ձեզ կյանքի ուղեկից կլինեն

Դասընթացի կառուցվածքը

  1. Նպատակի կարգավորում

  2. Ֆինանսական ապահովության ձեռքբերում

  3. Գումարի խնայողություն, ծախս և աճ

  4. Վարկեր

  5. Անշարժ գույքի առք և վարձակալություն

  6. Երիտասարդ տարիներին գումարի վաստակում

  7. Լրացուցիչ գումար վաստակելու հնարավորություններ

  8. Ներդրումների հիմունքներ

  9. Որտեղ կատարել ներդրումներ 

  10. Ներդրումային ռազմավարության ստեղծում

Ժամանակացույց

Դասընթացը մեկնարկում է 2022 թվականի սեպտեմբերին։

Դասընթացը բաղկացած է 17 դասից, յուրաքանչյուրը 90 րոպե տևողությամբ։ Դրանցից 10-ը առցանց պարապմունքներ են, իսկ 7-ը՝ անհատական կամ խմբային աշխատանքի։

Դասընթացի արժեքն է 21,000 ֏



Դասընթացի ուսուցիչ

Շուտով կհայտարարենք դասախոսին։ Յուրաքանչյուր դասընթաց կդասավանդվի ոլորտի պրակտիկ մասնագետի կողմից:


Հաճախակի տրվող հարցեր

  • Էդումուս դպրոցում ամբողջ ուսուցումը տեղի է ունենում հեռավար: Առցանց դասերը սովորաբար անցկացվում են իրական ժամանակում տեսազանգերի միջոցով, բացի այդ ուսանողներին հանձնարարվում են տնային առաջադրանքներ և արտադասարանական հանձնարարություններ:

  • Էդումուսի ուսուցիչները ոլորտի փորձագետներ են, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են տվյալ բնագավառում: Մինչ դասընթացի մեկնարկը, Էդումուս դպրոցի բոլոր ուսուցիչներն անցնում են ժամանակակից մանկավարժական և հեռավար ուսուցման թրեյնինգներ:

  • Դասընթացները Էդումուս դպրոցում զբաղեցնում են ուսումնական տարվա կեսը՝ սեպտեմբերից դեկտեմբեր և հունվարից մայիս:

  • Դասընթացի ավարտին դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր ուսանող ստանում է վկայական: Եթե առարկան համապատասխանում է ձեր դպրոցի ծրագրին, այն համարվում է ընտրովի առարկա: Սա անելու համար դիմեք ձեր դպրոցի ղեկավարությանը (պահանջները հնարավոր է տարբեր լինեն դպրոցից դպրոց):

  • Ուսանողները կարող են լինել ամբողջ Էստոնիայից, իսկ ապագայում նույնիսկ աշխարհի ցանկացած վայրից: Մեր դասընթացները հիմնականում նախատեսված են միջնակարգ դպրոցների (10-12-րդ դասարաններ) և արհեստագործական ուսումնարանների սովորողների համար, սակայն հիմնական դպրոցի աշակերտները նույնպես կարող են մասնակցել, եթե հետաքրքրված են:

  • Էդումուս դպրոցում առցանց դասերն անցկացվում են շաբաթական մեկ կամ երկու անգամ՝ շաբաթվա ընթացքում դպրոցական ժամերից դուրս կամ հանգստյան օրերին: Դասերի հստակ ժամերի շուրջ կարող ենք պայմանավորվել, երբ ամբողջ խումբը հավաքված լինի։


Previous
Previous

Սոցիալական մեդիայի գովազդ