Հոգեբանություն

Այս դասընթացն օգնում է ինքնուրույն հաղթահարել դժվարություններն ու հասկանալ ուրիշներին, ձևավորում է բովանդակալի վերաբերմունք և արժեքներ, խրախուսում է անձնական զարգացումը և տրամադրում գիտելիքներ ու հմտություններ՝ կյանքի որակը բարելավելու համար։

 

Դասընթացի ավարտին…

  • Դուք կսովորեք, թե ինչպես է հոգեբանությունը կիրառվում առօրյա կյանքում:

  • Կկարողանաք տեսնել, թե ինչպես են դրսևորվում անհատական և մշակութային տարբերությունները:

  • Կհասկանաք հոգեկանի կառուցվածքի համակարգվածությունը, կառուցվածքայնությունը և գործառույթները։ 

  • Կկարողանաք սոցիալական միջավայրում ուսումնասիրել ձեզ և մյուսներին՝ հաշվի առնելով հաղորդակցության տարբերությունները:

  • Դուք կգնահատեք շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու վարքի վրա և կտիրապետեք առողջ ապրելակերպի հիմունքներին:

Մոդուլներ

1. Հոգեբանություն․ ի՞նչ է դա:

1.1. Հոգեբանության հիմնական ճյուղերն ու հետազոտական մեթոդները

1.2. Գիտական և ողջամտության հոգեբանության համեմատությունը

2. Ճանաչողության և գործունեության կենսաբանական հիմքը․ ինչպե՞ս եմ ես կառուցված։

2.1. Մարդու նյարդային համակարգ՝ ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգ

2.2. Ուղեղի կառուցվածքը և գործառույթները

2.3. Զգայարաններ եւ զգայություններ

2.4. Հոգեկան խանգարումների կենսաբանական հիմքը

2.5. Կախվածության խանգարումներ, կախվածություն առաջացնող վարքագիծ

2.6. Հոգեմետ նյութեր

3․ Կոգնիտիվ հոգեբանություն․ ինչպե՞ս եմ ես ստանում և պահպանում տեղեկությունը։ 

3.1. Ընկալումը, ընկալման տեսակները և առանձնահատկությունները

3.2. Կանխամտածված և ակամա ուշադրություն

3.3. Հիշողություն, հիշողության տեսակներ և գործընթացներ

3.4. Մտածողություն, մտածողության տարրեր, խնդիրների լուծում, լեզվի և մտածողության միջև կապ

3.5. Ուսուցում, գիտելիքներ, հմտություններ, սովորելու ձևեր

4. Սոցիալական և անձի հոգեբանություն. ինչպե՞ս եմ ես վերաբերվում աշխարհին։

4.1. Անհատականություն, մտավոր ունակություններ և անհատական տարբերություններ

4.2. Զգացմունքները և դրանց արտահայտում

4.3. Կարիքներ, նպատակներ և մոտիվացիա

4.4. Սոցիալական ընկալում, սոցիալական համեմատություն

4.5. Խմբային գործընթացներ

4.6. Հակամարտության բնույթ և լուծման մեթոդներ

5. Հոգեկան առողջություն. ինչպե՞ս մնալ առողջ: 

5.1. Առողջ ապրելակերպ և դրա սկզբունքները

5.2. Ամենատարածված հոգեկան խանգարումները և հոգեբանական օգնության հնարավորությունները

Ժամանակացույց

Դասընթացը մեկնարկում է 2022 թվականի սեպտեմբերին։

Դասընթացը բաղկացած է 17 դասից, յուրաքանչյուրը 90 րոպե տևողությամբ։ Դրանցից 10-ը առցանց պարապմունքներ են, իսկ 7-ը՝ անհատական կամ խմբային աշխատանքի։

Դասընթացի արժեքն է 21,000 ֏



Դասընթացի ուսուցիչ

Շուտով կհայտարարենք դասախոսին։ Յուրաքանչյուր դասընթաց կդասավանդվի ոլորտի պրակտիկ մասնագետի կողմից:


Հաճախակի տրվող հարցեր


Previous
Previous

Creating circular economy

Next
Next

Սոցիալական մեդիայի գովազդ