Խաղի դիզայն

Խաղի դիզայն դասընթացում դուք կսովորեք, թե ինչպես վերլուծել խաղի դիզայնի հետ կապված որոշումները, զրոյից խաղ կառուցել և պարզել, թե ինչն է ազդում խաղացողների մոտիվացիայի և որոշումների վրա։

 

Այս դասընթացում դուք կսովորեք…

  • Խաղերի դիզայնի պատմությունը՝ Super Mario-ից մինչև ժամանակակից ֆրանչայզինգներ

  • Ինչպես նախագծել խաղացողի ուղին և ստեղծել ոչ գծային խաղային ուղի

  • Ինչպես դիզայնի այնպիսի ճանապարհ մտածել, որ և՛ հետաքրքիր, և՛ հաճելի է խաղալը

  • Խաղերի դիզայնի մեջ լայնորեն կիրառվող հոգեբանական էֆեկտներ և մեթոդաբանություններ

  • Ինչպես նկատել այս էֆֆեկտները խաղից դուրս՝ առօրյա կյանքում

  • Ինչպես ստեղծել և հրատարակել սեղանի խաղեր

Դասընթացի ավարտին…

Դուք կարող եք ցանկացած խաղ (թղթախաղ, սեղանի խաղ, վիդեոխաղ և այլն) բաժանել դիզայնի որոշումների և իմանալ, թե ինչպես հարմարեցնել դրանք ու ինչպիսի արդյունքների սպասել:

Բացի այդ, դուք կսովորեք, թե ինչպես զրոյից սեղանի խաղ սարքել մինչև դրա խանութներում հայտնվելը, այդ թվում կսովորեք, ինչպես արտադրել, գնագոյացնել և տարածել այն:

Դասընթացի կառուցվածքը

  1. Խաղերի դիզայնի պատմություն, սկզբունքներ, խաղացողների տեսակներ

  2. Խաղի մեխանիկա, կորուստների կանխարգելում, օգտակար տեսություն, զարգացում

  3. Խաղի կանոնները գրելու սկզբունքներ

  4. Level Design, Sandbox vs. Linear Games

  5. Խաղի հրատարակում, փաթեթավորում, գնի սահմանում, սպասումներ, գեյմիֆիկացման ծանոթացում

  6. Գեյմիֆիկացում՝ խաղի դիզայնի օգտագործումը խաղից դուրս համատեքստում

  7. Խմբային աշխատանքի պրեզենտացիաներ


Ժամանակացույց

Դասընթացը մեկնարկում է 2022 թվականի սեպտեմբերին։

Դասընթացը բաղկացած է 17 դասից, յուրաքանչյուրը 90 րոպե տևողությամբ։ Դրանցից 10-ը առցանց պարապմունքներ են, իսկ 7-ը՝ անհատական կամ խմբային աշխատանքի։

Դասընթացի արժեքն է 21,000 ֏



Դասընթացի ուսուցիչ

Շուտով կհայտարարենք դասախոսին։ Յուրաքանչյուր դասընթաց կդասավանդվի ոլորտի պրակտիկ մասնագետի կողմից:


Հաճախակի տրվող հարցեր


Previous
Previous

Մարքեթինգի և վաճառքի հիմունքները

Next
Next

Creating circular economy