Մարքեթինգի և վաճառքի հիմունքները

Այս դասընթացը կսովորեցնի, թե ինչպես շուկայավարել և վաճառել ձեր գաղափարները: Դուք կտիրապետեք տարբեր ալիքների աշխատանքին և կիմանաք՝ ինչպես կատարել վաճառք, որ ձեռնտու է երկու կողմերին:

 

Դասընթացի ավարտին…

  • Հիմնական պատկերացում կկազմեք մարքեթինգի և վաճառքի հիմնարար սկզբունքների և պատկերացումների մասին

  • Ավելի պատկերավոր կհասկանաք, թե ինչ գործոններ են նպաստում մարքեթինգի և վաճառքի հաջողությանը

  • Կտեսնեք վերահսկվող գործողություններ, որոնք հանգեցնում են արդյունքների

  • Կկարողանաք ավելի լավ ներկայացնել ինքներդ ձեզ և ձեր ձեռքբերումները՝ ինչպես գրավոր, այնպես էլ ֆիզիկապես, դպրոցում և այլուր

  • Կիմանաք, թե որտեղ փնտրել լրացուցիչ գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ ինքնակրթվել և շարունակել սովորել ողջ կյանքի ընթացքում (նույնիսկ դպրոցից դուրս)

Մոդուլներ

  1. Տեսլականը կյանքում

  2. Նպատակներ և սովորություններ

  3. Ինքնակարգավորում

  4. Ի՞նչ է մարքեթինգը և վաճառքը

  5. Ի՞նչ է մարքեթինգային ձագարը, վաճառքի ցիկլը, վաճառքի և մարքեթինգային պլանը

  6. Թիրախային խումբ և անձ

  7. Մարքեթինգի գործիքներ

  8. Վիրտուալ ալիքներ

  9. Ֆիզիկական ալիքներ

  10. Քոփիրայթինգ և վիզուալներ

  11. Վաճառքի տեսակներ և ռեսուրսներ

  12. Վաճառքի ցիկլ, նեթվորքինգ և կարիքների նույնականացում

  13. Վաճառքի ցիկլ II․ ցուցադրում, գործարքի ավարտում և այլ փուլեր 

  14. Արժեքի առաջարկ և սթորիթելինգ


Ժամանակացույց

Դասընթացը մեկնարկում է 2022 թվականի սեպտեմբերին։

Դասընթացը բաղկացած է 17 դասից, յուրաքանչյուրը 90 րոպե տևողությամբ։ Դրանցից 10-ը առցանց պարապմունքներ են, իսկ 7-ը՝ անհատական կամ խմբային աշխատանքի։

Դասընթացի արժեքն է 21,000 ֏



Դասընթացի ուսուցիչ

Շուտով կհայտարարենք դասախոսին։ Յուրաքանչյուր դասընթաց կդասավանդվի ոլորտի պրակտիկ մասնագետի կողմից:


Հաճախակի տրվող հարցեր


Previous
Previous

Ճարտարապետությունը` որպես կենսամիջավայր

Next
Next

Խաղի դիզայն